Երևանի կրկեսը զինվելու է լուսային և ձայնային սարքավորումներով. կրկեսի բացման ժամկետները դեռ հստակ չեն

Krkes

  Երևանի կրկեսը, որի շենքն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում զինվելու է լուսային և ձայնային բարձրորակ սարքավորումներով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված հատուկ նստարաններով:

Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև կրկեսային խոհանոցը, որը ենթադրում է գորգերի և այլ պարագաների ձեռք բերում, որոնք պատրաստվում են Մոսկվայում և այլ քաղաքներում:

«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կրկեսը շուքով կբացվի: Ես նաև Կրկեսային գործիչների միության նախագահն եմ, միության, որի անդամներն աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող արտիստներ են: Նրանք անդադար զանգում են, հետաքրքրվում, նշում, որ ցանկանում են ներկա լինել բացմանը: Բոլորս ենք շահագրգռված, որ կրկեսը շուտ բացվի»,-ընդգծեց նա:

Պետրոսյանը շեշտեց, որ այս տարիներին կրկեսի արտիստները մշտապես ելույթներ են ունեցել տարբեր հարթակներում, հանդես են եկել մի շարք բեմերում և լավ մարզավիճակում են:

Սոս Պետրոսյանը սպասված է համարում հունվարի 29-30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը, որին մասնակցելու են պրոֆեսիոնալ դերասաններ, հրավիրյալ արտիստներ և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիայի լավագույն  սաները: «Այս տարի Թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի կուրսն ավարտեց, և կրկեսը համալրվեց նոր ռեժիսորներով: Նրանցից մեկն իմ թոռնիկն է՝ Հրաչ Պետրոսյանը, որը բեմադրել է «Կրկեսը վառում է լույսերը»  ներկայացումը. նրա առաջին գործն է: Հրաչը ներկայացման վրա երկար է աշխատել ու արել է հնարավորը, որ հանդիսատեսը գոհ մնա: Այն և՛ փոքրիկների համար է, և՛ մեծահասակների: Շատ պատասխանատու ներկայացում է, որի փորձերն այժմ ընթանում են»,-պատմեց Սոս Պետրոսյանն ու հավելեց, որ ներկայացմամբ հանդես են գալու նաև այլ բեմահարթակներում:

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ կրկեսային դպրոց ստուդիայում, որը ստեղծել է 1972 թվականից և գործում է մինչ օրս, ընդունելություն է սկսվել: Նա հիշեցրեց, որ դպրոց ստուդիայում անվճար են սովորում:

Անժելա Համբարձումյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…