Վալերի Պեկրեսն Ալիևի դեմ բողոք է ներկայացրել սպանության սպառնալիքի պատճառով

Pekres

  Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ, երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին սպանության սպառնալիքի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանի նախագահն անդրադարձել էր Պեկրեսի՝ Արցախ կատարած այցին՝ նշելով, որ եթե Բաքվում տեղյակ լինեին այդ այցի մասին, ապա Պեկրեսին չէին թողնի Ֆրանսիա վերադառնալ: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա էր հանձնել։

«Ես մեկնել եմ Հայաստան, որովհետև ինձ շատ է հուզում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հարցը, և որովհետև շատ կարևոր է պաշտպանել Հայաստանը»,- հայտարարել է Իլ դը Ֆրանսի ղեկավարը: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ և ավելի քան 200 գործիչներ հրապարակային դատապարտել են Ալիևի հայտարարությունը:

Related Posts

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…

Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական…