Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բնակիչները դժգոհ են, որ տարին ընդամենը մեկ անգամ են իրենց թույլատրելու գնալ Արցախ. Վարդան Ոսկանյան

Voskanyan
 Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բնակիչները դժգոհ են, որ տարին ընդամենը մեկ անգամ են իրենց թույլատրելու գնալ Արցախից բռնազավթված տարածքներ՝ այն էլ որոշակի հատուկ ընթացակարգով։
Միջին վիճակագրական ադրբեջանցուն հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ Հայաստանից ազատորեն կարելի է մեկնել Արցախ, սակայն Ադրբեջանից դա նույն կերպ անելն անհնար է, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է Արցախի՝ ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող հատվածներին։
Այս առումով ադրբեջանական բնակչության մեջ քննարկվող դավադրապաշտական ընդհանրացված բացատրությունները տատանվում են «Բաքվի ողջ վերնախավում թաքնված հայեր են, դրա համար հայերին Արցախ գնալ կարելի է, իսկ մեզ՝ ոչ» մեկնաբանությունից մինչև «Իլհամ Ալիևը Արցախի հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար, ուստի ոչ ոքի այնտեղ չեն էլ թողնելու» տեսակետ։
Ի դեպ, առնվազն Շուշիի մասով վերջին տեսակետը կարելի է լիովին լուրջ համարել, որովհետև, դատելով Բաքվի բռնապետի հռետորաբանությունից և գործելաոճից, բռնազավթված հայկական այս քաղաքը դիտարկվում է որպես բացառապես նրա և ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածք»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…