Ստամբուլում կանայք են հեռացվել աշխատանքից՝ գլխաշոր կրելու պատճառով

Turqia

 Ստամբուլի Էթիլեր թաղամասում գտնվող սուպերմարկետներից մեկի 3 կին աշխատակից հայտնել են, որ գլխաշոր կրելու պատճառով հեռացվել են աշխատանքից։ Վերջիններս՝ Դիդեմ Նուր Բաթալը, Սերմին Թոփուզը և Փերիհան Բաշաք Սյոզբիրը,  դիմել են Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազություն՝ բողոք ներկայացնելով «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության տնօրենի և Թուրքիայում հայտնի Migros սուպերմարկետների ցանցի տվյալ մասնաճյուղի տնօրենի դեմ, հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ ապրիլի 28-ին այդ կանայք աշխատանքի են ընդունվել «ADECCO» զբաղվածության ծառայություններ մատուցող ընկերության կողմից։ Սակայն հաջորդ օրը, երբ գնացել են աշխատանքի, սուպերմարկետի տնօրենն ասել է․ «Զարմացա, երբ ձեզ տեսա, քանի որ մեր սուպերմարկետը գլխաշորով կանանց աշխատանքի չի ընդունում»։

Միջադեպի առնչությամբ տվյալ մասնաճյուղի պատասխանատուները հայտնել են, որ իրենց խանութներում գլխաշոր կրող բազմաթիվ աշխատողներ ունեն, որոնց նկատմամբ որևէ սահմանափակում չեն կիրառում և որոնց միջև որևէ խտրականություն չեն դնում։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…