Սա հեղափոխական նախագիծ է, որը բավական լուրջ փոփոխություն է ենթադրում ոլորտում․ ԿԳՄՍ նախարար

arayik

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հարցով հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագիծը մինչև երկրորդ ընթերցում ներկայացնելը հանձնաժողովում բավական արդյունավետ աշխատանք է կատարվել, և լուրջ խմբագրումներ են տեղի ունեցել։

Նախարարը շեշտեց, որ նախագիծը հեղափոխական է և նախադպրոցական կրթության ոլորտում բավական լուրջ փոփոխություն է ենթադրում: Իսկ նախադպրոցական կրթությունը, ըստ նրա, հարնակրթության ոլորտի առաջնային օղակ՝ գլխավոր ուղղություններից է։

«Որոշակի սահմանումներ են ավելացվել։ Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքներն են սահմանվել։ Տարանջատվել են նախադպրոցական նպատակներն ու խնդիրները։ Որպես խնդիր ավելացվել է նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակյալ կրթության տրամադրումը, որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով։ Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթությունից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, երեք և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողների երեխաները և այլն»,- նշեց նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախագծով փոփոխությունների են ենթարկվել նաև մի շարք դրույթներ, այդ թվում՝ տնօրենի գործառույթներին առնչվող։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…