Ֆրանսիան սկսել է իր դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումն Ուկրաինայից

Tarhanum

 Ֆրանսիան Ուկրաինայից տարհանում է իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի խորհրդարանի աղբյուրներին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայում առաքելություն իրականացնող որոշ աշխատակիցներ լքում են երկիրը՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից իբր աճող սպառնալիքի։

Նույն պատճառով ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում հրահանգել  էր Կիևում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին լքել Ուկրաինան, ինչպես նաև թույլատրել էր դիվանագիտական առաքելության որոշ աշխատակիցների դա անել կամավոր։

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…