Լուսանկարչական այս շարքը ներկայացնում է հայկական հետագիծն այս պատմական քաղաքում

Հայկական պատմության և մշակույթի հետագիծը մայրաքաղաք Վաշինգտոնում
Վաշինգտոնը որպես Միացյալ Նահանգների մայրաքաղաք իր հարկի տակ ընդունել է աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ու բազմաթիվ էթնիկ համայնքների։ Վաշինգտոնում ու հարակից վայրերում հայկական համայնքն ավելի սակավամարդ է և ավելի ուշ է ձևավորվել, քան Բոստոնի, Նյու Յորքի ու Լոս Անջելեսի հայկական կենտրոնները: Սա չի նշանակում սակայն, որ մայրաքաղաք Վաշինգտոնում հայկական մշակույթի ու պատմության հետագիծ չկա։ Հիմնականում պետական կառույցներում աշխատելու նպատակով Վաշինգտոն եկած հայերը սերնդեսերունդ ջանում էին այս քաղաքում ներկայացել հայկական պատմությունը, արվեստը, կենցաղն ու մշակույթը, իսկ 1991թ․ Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո այս ջանքերը նոր շունչ ու թափ ստացան։ Լուսանկարչական այս շարքը ներկայացնում է հայկական հետագիծն այս պատմական քաղաքում։

Գաղափարի և լուսանկարների հեղինակն է Լևոն Ավդոյանը։

 

https://www.facebook.com/usembarmenia/posts/10158338590817673

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…