Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փետրվարի 20-ից սահմանափակելու է տղամարդկանց ելքը երկրից. Բասուրին

Basurin

  Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոն կարգադրել է փետրվարի 20-ից սահմանափակել 18-45 տարեկան տղամարդկանց ելքը երկրից։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։

«Ըստ մեր գաղտնի հետախուզության տվյալների՝ փետրվարի 2-ին Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավար Դեյնեկոն հրահանգ է տվել փետրվարի 20-ից սահմանափակել 18-45 տարեկան տղամարդկանց մեկնումը երկրից։ Միաժամանակ, խուսափելու համար բնակչության շրջանում խուճապից՝ որպես երկրից մեկնելը սահմանափակելու պատճառ է նշվել տվյալների բազայում տրված վիզաների մասին տեղեկատվության բացակայությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ ենթադրյալ գործերի առկայությունը, ալիմենտ չվճարելը կամ գույքային չլուծված վեճերը և այլ պատճառներ»,- նշել է նա:

Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցչի խոսքով՝ Կիևն արդեն պատրաստ է «զենքի տակ» դնել ողջ երկիրը՝ Դոնբասում իր պատժիչ ծրագրերին հասնելու համար։

«Ինչպես գիտեք, փետրվարի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերը ևս 100.000 հոգով ավելացնելու և լրացուցիչ 20 բրիգադ ստեղծելու մասին: Իհարկե, դրանց համալրումը պահանջում է զգալի մարդկային ռեսուրսներ»,- ասել է Բասուրինը։

Դոնեցկի ժողովրդական միլիցիան նաև տեղեկություններ ունի, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն երրորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին խնդրում է գաղտնի տեղեկացնել իրենց քաղաքացիներին Դոնբասից հեռանալու անհրաժեշտության մասին, պնդել է Բասուրինը։ 

Նա հավելել է, որ Ուկրաինան նաև մի շարք նոր սահմանափակումներ է մտցրել այն օտարերկրացիների համար, որոնք չունեն երկիր այցելելու «հիմնավոր պատճառներ»: «Բացի այդ, ուկրաինական սահմանին մի շարք նոր սահմանափակումներ են մտցվել օտարերկրացիների մուտքի համար, որոնք չունեն Ուկրաինա այցելելու հիմնավոր պատճառներ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտաներ է պատրաստում երրորդ երկրների դեսպանատներին, «որոնցում Կիևը օգնություն է խնդրում զորակոչի տարիքի Ուկրաինայի քաղաքացիներին երկրի տարածք վերադարձնելու հարցում»։

 

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…