Պատերազմի օրերին տեղահանվածներին ապաստան տրամադրած հյուրանոցատերը մեծ գումար է հափշտակել

Hyuranocater

  ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ մնացած Արցախի Հանրապետության բնակավայրերից տեղահանված բնակչությանը իրեն պատկանող ԱՁ-ի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղավորելու տեսքով ծառայությունների մատուցման համար ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին, ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կազմելով կեղծ պաշտոնական փաստաթղթեր պետությունից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.740.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով նույն գումարի գույքային վնաս:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ քննչական կոմիտե

 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…