Հարցումներ. Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը վարկանիշով գերազանցում է իշխանական դաշինքին

Cacr hambav

 Թուրքիայի 13 սոցիոլոգիական ընկերություններ հունվար ամսին առանձին-առանձին հարցումներ են իրականացրել՝ պարզելու համար ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը:

Metropoll, Gezici, ORC, MAK և կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար ոչ շահեկան պատկեր է արձանագրել: ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի կազմած խորհրդարանական «Ժողովուրդ» դաշինքն էլ հետ է մնում ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) «Լավ» (ԼԿ-İP) կուսակցությունների կազմած «Ազգ» խորհրդարանական դաշինքի վարկանիշին: Բոլոր 13 սոցհարցումների միջինով իշխանական «Ժողովուրդ» դաշինքի օգտին քվեարկել պատրաստվողները կազմել են 39.6%, իսկ ընդդիմադիր «Ազգ»-ինը՝ 40.5%:

Առանձին կուսակցությունների դեպքում պատկերն այսպիսինն է՝ ԱԶԿ-32.2%, ԱՇԿ- 7.4%, ԺՀԿ-27.1%, ԼԿ-13.4%:

Մեջլիսում ներկայությություն ունեցող կուսակցություններից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա»-ն (HDP-ԺԴԿ) էլ ստացել է հարցվածների 10.6%-ի հավանությունը, 0.6%-ով գերազանցելով խորհրդարանի անցողիկ շեմը: 

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության վարկանիշը կազմել է 3.1%, իսկ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցությունը ստացել է հարցվածների 1.7%-ի հավանությունը:

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…