Արա Զոհրաբյանը մանիպուլացնում է. «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը

Xohrabyan

  Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության համահիմնադիր, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանում կիրառվող որևէ պատվաստանյութ գրանցված չէ՝ գրառմանը կցելով Առողջապահության նախարարության կողմից իրեն ուղարկված փաստաթուղթը։ 

«Այս փաստաթուղթը հրապարակում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, որ Հայաստանում կորոնավարակի դեմ պատվաստանյութերը գրանցված ՉԵՆ:

Ինչպես գրանցվեն, երբ պատվաստանյութերը չեն անցել ամբողջական կլինիկական փորձարկումները»,- նշել է Զոհրաբյանը։ Նա սրանից եզրահանգում է անում, որ նման պայմաններում պատվաստվող քաղաքացիները դառնում են «անվճար փորձարկվող»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. fip.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…