Համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ

Shenqer

  Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից գիշերային լուսավորությամբ կապահովվի քաղաքի կարևոր մուտքերից մեկը՝ Աշտարակի խճուղին: Կկառուցվի արտաքին լուսավորության նոր համակարգ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է նաև, որ վարչական շրջաններն ավարտել են չլուսավորվող փողոցների և բակային տարածքների գույքագրման աշխատանքները: Նպատակը վերոնշյալ հասցեներում վարչական շրջանների ծրագրերով արտաքին լուսավորության աշխատանքների նախատեսումն է:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախագծի ու համայնքային ծրագրերի շրջանակում քաղաքը լուսավորող 70 հազար լապտերներից 17000-ն արդեն փոխարինվել են էներգախնայող LED լուսատուներով:
***
Համատիրություններում առկա կառավարման խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ ներդնել: Այս կերպ, բնակիչների համար առավել թափանցիկ ու տեսանելի կլինեն ֆինանսական հաշվետվությունները: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մինչ դաշտում օրենսդրական լիարժեք փոփոխությունների ապահովումը՝ հաջողված մի շարք համատիրությունների օրինակով սկսել համակարգի ներդրումն ու արդյունավետ կառավարման մոտեցումների որդեգրումը:
***
Էլեկտրոնային «Mulberry» համակարգի ներդրման հետ կապված քաղաքապետին զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել աշխատակիցների վերապատրաստման գործընթացը: Երևանի քաղաքապետարանում փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ նոր համակարգով նախատեսվում է կազմակերպել մինչև մարտի վերջ:
***
Գարնանային ծառատունկին ընդառաջ Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող 8.5 հա տարածքում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքները: Նախատեսվում է փորձնական գործարկել տարածքում առկա ոռոգման ցանցը, որպեսզի գնահատվեն առկա թերությունները՝ մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը լուծումներ տալու նպատակով:
***
2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ փուլ առ փուլ նախատեսված ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:
***
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում քննարկվել են համայնքին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում եվրոբոնդեր թողարկելու հնարավորությունը: Մասնավորապես, անդրադարձ է եղել օրենսդրական դաշտում առկա իրավիճակին ու բարեփոխումների այն կոնցեպտին, որոնք անհրաժեշտ են առաջ շարժվելու և նախագիծը կյանքի կոչելու համար: Ըստ առաջնահերթության՝ առաջիկայում կսկսեն գործնական քայլեր ձեռնարկվել եվրոբոնդեր թողարկելու համար:

 

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…