Ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծել հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը. Եվրոպական խորհրդարան

Xorhrdaran

  Եվրոպական խորհրդարանը կոչ է անում լիարժեքորեն իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին» 2021 թ. տարեկան զեկույցում: Այն ընդունվել է խորհրդարանի լիագումար նիստում:

Եվրախորհրդարանը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին, մասնավորապես՝ նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային իրավիճակին: Ընդգծվում է Հարավային Կովկասում Եվրամիության և անդամ երկրների ներգրավվածության ընդլայնման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի կայունության և բարգավաճման, ինչպես նաև տարածաշրջանային ուժերի ազդեցությանը և միջամտությանը հակազդելու համար:

«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը, անդամ երկրներին և փոխնախագահ/բարձր ներկայացուցչին ակտիվորեն ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով կայուն կարգավորման որոնմանը և կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմական խնդիրները, այդ թվում՝ սահմանների սահմանագծումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը»,- նշվում է զեկույցում:

Եվրախորհրդարանը վերահաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և իրավահավասարության, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը: Եվրապատգամավորները ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են արել շուտափույթ վերադառնալ իր միջնորդական դերակատարմանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…