Հրապարակվել են Երևան ժամանող Ադրբեջանի պատվիրակության անդամների անունները

Adrbejancineri cucak

  Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Միլլի Մեջլիսի պատգամավորները կայցելեն Երևան՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստերին, որոնք տեղի կունենան փետրվարի 22-ին։

Միջոցառմանը կմասնակցեն պատգամավորներ, Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։

Պատգամավորները կհնչեցնեն ադրբեջանական կողմի դիրքորոշումը հանդիպումներում քննարկվելիք հարցերի վերաբերյալ։

Ազգային ժողովից ավելի վաղ հայտնել էին, որ նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն փետրվարի 22-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մշտական հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:

 

civic,am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…