Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության համար դատվող փաստաբաններն արդարացվել են

Dataran

  Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է  «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին:

Նշվում է, որ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդր 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը:

Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա է են եղել  «Հայոց ցեղասպանություն»,  «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:

ԱԹՍ-ներով քրդաբնակ Հաքքարի նահանգում 2017-ին իրականացրած գործողության մասին զեկույցում էլ օգտագործվել է «Քուրդիստան» բառը և Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովին գործելու կոչ է արվել, քանի որ նշյալ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձ էր զոհվել (խախտվել է կյանքի իրավունքը): Այս պատճառով պալատի 10 ղեկավարներին մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քր. օրենսգրքի տխրահռչակ 301 (թուրք ժողովրդին, Թուրքիայի հանրապետությանն ու պետական կառույցները նսեմասնելը) և 216 հոդվածներով  (ժողովրդի մեջ ատելության ու թշնամանքի հրահրում):

Հաղորդվում է, որ նախօրեին տեղի ունեցած դատավարության 7-րդ նիստի ընթացքում, երբ մեղադրյալները դեռևս չէին հասցրել պաշտպանական ելույթներով հանդես գալ, մեղադրող կողմը անակնկալ կերպով դատարանից պահանջել է արդարացնել մեղադրյալներին:

Դատարանը, որպես արդարացման պահանջի հիմք, նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանք արտահայտություններըհասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում դրանցում բռնության ու սպառնալիք առկա չէ: 

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…