ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում. Aravot

Trumpy arajadrel e

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն՝ Հովակիմյանը ներկայումս Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև զբաղեցրել է տրանսնացիոնալ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի ղեկավարի պաշտոնը, եղել է Կալիֆոռնիայի Հարավային օկրուգի դատախազի օգնականը: Բացի այդ, Հովակիմյանը Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի անդամ է: Նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի կողմից և հաստատվել էր Սենատի կողմից 2018 թվականին:

aravot.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…