Ռուսական բանակը մտնում է Ուկրաինա

Depi Ukraina

  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին կարգադրել է մտնել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում անջատականների հսկողության տակ գտնվող տարածքներ, որոնք Մոսկվայի կողմից փետրվարի 21-ի երեկոյան ճանաչվել են որպես ինքնիշխան երկրներ:

Պուտինի հրամանով ռուսական զորքը «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում խաղաղություն ապահովելու առաքելություն է կատարելու»:

«Հաշվի առնելով Դոնեցկի ժողովրդական հանրապետության դիմումը՝ պաշտպանության նախարարությանը կարգադրում եմ մինչև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքումը, Ռուսաստանի զինված ուժերի միջոցով խաղաղություն ապահովել Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում», — ասվում է Պուտինի հրամանում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նմանօրինակ կարգադրություն է ստացել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում» գործելու վերաբերյալ:

Աղբյուր՝ azatutyun.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…