Ուկրաինայի նախագահի հրամանագրով Միխաիլ Սահակաշվիլին նոր պաշտոն ունի

Nor pashton

  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով, Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին այսօրվանից կզբաղեցնի Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

Զելենսկիի համապատասխան հրամանագիրը նախագահական կայքում հրապարակվել է ժամեր առաջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում մտածում էին՝ Օդեսսայի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին  կառավարությունում նոր պաշտոնի նշանակելու մասին, ավելի ստույգ՝ բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնում: 

Հիշեցնենք՝ Միխաիլ Սահակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ:

2018-ի փետրվարին Սահակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սահակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:

 

armtimes.com

 

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։