Փամբակ գետը դուրս է եկել հունից, եղել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ. գետի հունը փոխել են (տեսանյութ)

geti vararum

Մայիսի 7-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին հարակից երկաթգծի 2667 կմ-ի П6-7 կետի տարածքում Փամբակ գետը դուրս է եկել հունից. առկա է վազորդների վնասման վտանգ։  

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Փամբակ գետի վարարման հետևանքով առաջացել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տրամադրած տրակտորի միջոցով փլուզումը կանխելու նպատակով աշխատանքներ են իրականացվել գետի հունը փոխելու համար։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…