Ուկրաինան Թուրքիայից ստացել ու արդեն մարտական վիճակի է բերել նոր «Բայրաքթար» ԱԹՍ-ներ

Bayraktar TB2

 Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ չմանրամասնելով, թե քանի՞ միավորի մասին է խոսքն ու հավելել, որ ամբողջ Եվրոպայի տարածքից շարունակում են ստանալ ռազմական անհրաժեշտ օգնություն ու աջակցություն:

Հիշեցնենք՝ մինչ այս Ուկրաինան Թուրքիայից ձեռք էր բերել մոտ 20 միավոր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, որոնք փետրվարի 24-ից մինչ օրս օգտագործվում են Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում։

Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…