ԶՊՄԿ նախկին տնօրենն ընդունել է մեղադրանքը. ՊԵԿ նախագահը՝ պետբյուջե 15 մլրդ դրամի վերականգնման մասին

ZMPK

Այսօր՝ մարտի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՊԵԿ-ի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում պետական բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ: «Դա վերջին տարիների երևի ամենախոշոր վերականգնումներից մեկն է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

«Դա քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է, եթե հիշողությունս չի դավաճանում: Քննվում էր բազմադրվագ քրեական գործ. ԶՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված է 2016-17թթ. կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրգործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և հավելեց, որ մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ նախկին տնօրենին, որը մեղադրանքը ընդունել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր է. «Մենք նաև տնօրենների խորհրդում մեր ներկայացուցչին ենք նշանակել, և առաջիկայում նաև 1-2 այլ նշանակումներ կիրականացնենք»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…