Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարին

HH IRAN

  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից:

Փոխվարչապետը ողջունել է հյուրերին՝ նշելով բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման և խորացման կարևորությունը Հայաստանի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար հանդիպման սկզբում շեշտել է, որ Իրանը Հայաստանի հետ ունի բարձր մակարդակի քաղաքական և մշակութային հարաբերություններ: Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առևտրատնտեսական հարաբերությունները ևս զարգացնելու և քաղաքական հարաբերությունների մակարդակին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորություններին և նշել է, որ Հայաստանը, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա, ինչն էլ իր հերթին կարող է հետաքրքրություն ներկայացնել իրանյան արտահանող բիզնեսների համար:

Քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր հնարավոր ուղղությունները, մտքեր են փոխանակվել համատեղ հնարավոր արտադրությունների հիմնման շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ԻԻՀ նախարարին բիզնեսի ընդլայնմանն աջակցելու և արտահանումը խթանելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առկա գործիքակազմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…