Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր.

Levon
Թող բանավիճեն Լեոյի հետ
«Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022): Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ:
Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին:
Ցավով պետք է նշեմ, որ անկախությունից ի վեր՝ Ռաֆայել Իշխանյանից, Վանո Սիրադեղյանից, Ժիրայր Լիպարիտյանից, Սևակ Արամազդից և Տիգրան Պասկևիչյանից բացի, հանրային ճանաչում ունեցող որևէ այլ մտավորական չեղավ, որ քաջություն ունենար ճշմարտությունն ասել ժողովրդին:
04.03.2022թ․

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…