«Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիա. shamshyan

Karmir kov operacia

 ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վերջին ամիսներին մայրաքաղաքում հայտնաբերել են այնպիսի օրինախախտ վարորդների, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են փոխարինված կամ կեղծ համարանիշներով։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 6-ին պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի հանձնարարությամբ Երևանում պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։  Այն հայտնաբերելու համար Ա. Ումրշատյանի հրամանը դրվում է Ա. Իսախանյանի և Լ. Բադալյանի վրա։  Ինչպես սիրված «Տերն ու ծառան» ֆիլմում է, «մինչև կկվի ձայն հանելը», Ա. Իսախանյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված ավտոմեքենան Արցախի պողոտայով ընթանում է ու ռադիոկապով տեղեկությունը փոխանցվում է Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Լ. Բադալյանին, ու արդեն տաք հետքերով գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գրիգոր Պալյանը և Նորայր Հակոբյանը հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Ավտոմեքենայում հայտնաբերվում  է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…