Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հետ

Turqer

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ:

Երկու հեռախոսազրույցների ժամանակ  քննարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում նույնպես քննարկվել էր Ուկրաինայի հարցը:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Կիևը պետք է կատարի ռուսական պահանջները:

ermenihaber.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…