Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել

Shatrvanner

  Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Երևանի Շենգավիթի մարզադպրոցի սաներին՝ ի դեմս դպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանի, ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում հաջողություններ գրանցելու առթիվ: Հայաստանցի հինգ պատանի ցատկորդները քառօրյա առաջնության ընթացքում նվաճել են հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։ Քաղաքապետ Սարգսյանը շնորհավորել և մարզական նորանոր ձեռքբերումներ է մաղթել նաև Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանին ու սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի մյուս անդամներին՝ Դոհայում ընթացող Գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների համար: Վահագն Դավթյանն, ի դեպ, օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր:
***
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:
***
Երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է ծրագիրը մեկնարկել ծայրամասային վարչական շրջաններից և համալիր լուծում տալով շարժվել առաջ:
***
Մայրաքաղաքի փողոցների ոչ պիտանի գովազդային վահանակները ապամոնտաժելու համար իրականացվում են գույքագրման աշխատանքներ: Քաղաքապետ Սարգսյանն առաջարկել է գովազդի թույլտվությունների ժամանակ տրամադրել նաև QR կոդեր, ինչը ճշգրիտ հաշվառում իրականացնելու և դաշտը վերահսկելի դարձնելու հնարավորություն կտա:
***
Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ԵՄ կառույցների հետ համատեղ նախատեսվում է արևային կայաններ տեղադրել նաև քաղաքապետարանի երկու վարչական շենքերի և Շենգավիթ մարզադպրոցի տանիքներին: Զեկուցվել է, որ «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնության շրջանակում «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով երևանյան ավելի քան 90 շենքերում ավարտվել են արևային ֆոտովոլտային վահանակների ու լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքները: Ընթացքում է ՖՎ կայանների էլեկտրական մոնտաժի և ցանցին միացման գործընթացը:
***
Թափոնների տեսակավորման գործընթացը մայրաքաղաքում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կավելացվեն աղբի տեսակավորման աղբամանները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները մեկնարկել Դավթաշեն վարչական շրջանից՝ առկա բոլոր աղբամանների կողքին տեղադրելով նաև տեսակավորման թափոնամաններ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…