Սպանության փորձ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում (տեսանյութ)

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Մոսկովյան փողոցում, ապօրինի կերպով ձեռք բերված զենքի գործադրմամբ, սպանության փորձ կատարելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 8-ին` ժամը 02:10-ի սահմաններում, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 49-ամյա բնակիչ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 2022թ. մարտի 7-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի շենքերից մեկի բակում, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել 49-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ տուժածին ժամանակին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհետաձգելի այլ  գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող արնանման հետքեր, ինչպես նաև՝ թվով 6 կրակված պարկուճ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…