Նրանց, ովքեր անվերջ համեմատում են ռուս-ուկրաինական պատերազմը հայ-ադրբեջանական 2020թ. պատերազմի հետ. Էդմոն Մարուքյան

Maruqyan
 Նրանց, ովքեր անվերջ համեմատում են ռուս-ուկրաինական պատերազմը հայ-ադրբեջանական 2020թ. պատերազմի հետ, ինչպես նաև կարծիք հայտնում, որ սա աննախադեպ դաժան պատերազմ է, և այդ պատճառով է, որ ամբողջ աշխարհը պաշտպանում է Ուկրաինային, պետք է ընդամենը ասել, որ ուղղակի անհնար է պատկերացնել իրավիճակ, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում կարող էր մնալ Հադրութի բնակչությունը, ավելին՝ Արցախի դրոշներով ցույց անել Ադրբեջանի օկուպանտ իշխանությունների դեմ։
Հիշեցնել է պետք, որ ցանկացած մեկը, անգամ ծերերը, ովքեր մնում էին իրենց տներում, ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգվում, գլխատվելով դաժանաբար սպանվում էին։ Ահա նաև այդ պատճառով ենք պնդում, որ Ադրբեջանի կազմում անհնարին է պատկերացնել Արցախի ժողովրդի կյանքը, նրա անգամ նվազագույն իրավունքների հարգված լինելը:
Պատերազմը պատերազմ է, այն եղել է և կմնա դաժան բոլոր առումներով և բոլոր երկրներում, և պետք չէ ընդհանրապես համեմատականներ տանել տեղի ունեցածի միջև, սակայն երբեք չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ և նրա լռության ներքո։

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…