Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման

Bantarkvac

  Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։

Քաբաշի նկատմամաբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուին-խմբ․) վիրավորելու» հոդվածներով։ Լրագրողը, սակայն, մեղավոր է ճանաչվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել էր հունվարի 22-ին։ Նրա դեմ հետաքննություն էր սկսվել, քանի որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանք էր դիտարկվել հունվարի 14-ին  թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում նրա արած արտահայտությունը։ Քաբաշը մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։ 

 

ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…