ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել ՌԴ-ից ձեռք բերած S-400-ները. Reuters

S400

  Միացյալ Նահանգները ոչ պաշտոնապես Թուրքիային առաջարկել է Ուկրաինային փոխանցել  ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Անկարան գնել էր Մոսկվայից, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել են 3 բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Ըստ Reuters-ի ՝ոչ պաշտոնական առաջարկի մասին  խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային S-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Սակայն ըստ թուրքական աղբյուրի՝  Reuters-ի հետ զրուցած հիշյալ պաշտոնյաները նշել են, որ Անկարան մերժել է այդ առաջարկը, ընդ որում արտգործնախարարության մակարդակով: 

Ավելի վաղ  ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Փոլ Քոլբը նույն այդ թեմայով ուշագրավ հոդված էր հրապարակել ամերիկյան հայտնի «The Wall Street Journal»-ում: Նա առաջարկել էր, որ Ռուսաստանից գնված հակաօդային համակարգերը փոխանցվեն Ուկրաինային, ռուսական  կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենն ԱՄՆ-ից ստանալ F-35 ռազմական ինքնաթիռները: Քոլբը կարծում էր, որ նման քայլը կարող է օգնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…