Ամսական մի քանի անգամ ավել պատգամավորական ծախս ստանալուն դեմ չեն, բայց դահլիճում իրենց սպասարկող ԱԺ քարտուղարության աշխատողների համազգեստի ծախսին դեմ են

Samsonyan

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես նախկին խորհրդարանական չեմ կարող չարձագանքել և չպաշտպանել ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցներին։

Աժ ընդդիմությունը, բացի աշխատավարձն ու պարգևավճարը, նախկինում եղած ամսական 50.000 պատգամավորական վճարի փոխարեն այժմ ստանում է 250.000 դրամ (այսինքն` 250.000 x 35 պատգամավոր — 8.750.000 դրամ յուրաքանչյուր ամիս), և հիմա բողոքում է, որ ԱԺ նիստերը սպասարկող աշխատակիցների համար աշխարհի պառլամենտներին հարիր հագուստ են պատրաստել, որ հատուկ համազգեստով աշխատեն դահլիճում (ընդհանուր` 1.716.000 դրամ), ու այդ թեման դարձրել են հայոց հարցը, թե բա մեծ գումարներ են վատնում։

Այսինքն, իրենք ամսական մի քանի անգամ ավել պատգամավորական ծախս ստանալուն դեմ չեն, բայց դահլիճում իրենց սպասարկող ԱԺ քարտուղարության աշխատողների համազգեստի ծախսին դեմ են:

Ավելին, դա ավելի կարևոր հարց է Աժ ընդդիմադիրների համար, քան այս պահին եռացող պատերազմի և խաղաղության հարցը, սպասվող գնաճը, սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլն:

Վերջապես երբ ենք մենք կենտրոնանալու պետության համար առաջնային խնդիրների վրա, երբ ենք տարբերելու առաջնային հարցերը երկրորդականից»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…