Լոռու մարզի 37-ամյա բնակիչը ծեծել է զոքանչին, ապա շանը բաց թողել նրա վրա. տարեց կինը մահացել է.

zoqanj

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ, 37-ամյա Գուրգեն Գևորգյանը:
 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:
 

Դրանից հետո Գ. Գևորգյանը կեղծ ալիբի է ստեղծել, որ իբրև շունն է դրսում արձակվել Գ. Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել էր տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել էր:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…