Վրաստանում բացվում են արտադրության բոլոր ոլորտները, խանութները

Vrastan

   Վրաստանի կառավարության որոշմամբ մայիսի 11-ից երկրում բացվում են արտադրության բոլոր ոլորտները:

  «Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ բացվում են բոլոր խանութները՝ բացի հագուստի և կոշկեղենի վաճառքի կետերից:

«Մայիսի 11-ին բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Եթե մինչ այժմ խոսքը միայն շինարարական նյութերի արտադրության մասին էր, ապա մենք բացում ենք արտադրության բոլոր ոլորտները: Դրանից բացի, մենք բացում ենք մանրածախ և մեծածախ խանութները, որոնք ունենք մուտք փողոցից և չեն վաճառում հագուստ կամ կոշիկ: Դա չի վերաբերում մոլերին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 638 մարդ, վարակի հետևանքով մահացածների թիվը կազմում է 10:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…