Բայդենի վարչակազմն առաջարկում է կրճատել ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին 21 մլն դոլարով. Հայ Դատի հանձնախումբ

Haydat

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 թ. պետբյուջեի նախագծով առաջարկում է արտաքին օժանդակության խողովակով Հայաստանին հատկացնել 24 մլն դոլար, ինչը 21 միլիոնով քիչ է 2022 թ. ֆիսկալ տարվա բյուջեով Հայաստանի Հանրապետությանը հատկացված ֆինանսական օգնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակից:

Հայ Դատի հանձնախումբը հիասթափված է այն փաստից, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեի նախագիծը հրապարակվում է այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ ըստ կառավարության վերահսկիչ մարմնի զեկույցի՝ Միացյալ Նահանգները ավելի քան 164 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանին հատկացվելու է ընդամենը 24 մլն դոլարի օգնություն, իսկ Արցախի Հանրապետությանը ֆինանսական օգնություն նախատեսված չէ:

«Ակնկալում ենք, որ Կոնգրեսի մեր դաշնակիցները, կոալիցիոն գործընկերները և համայնքի ակտիվիստները կաշխատեն արտաքին օգնության հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Արցախին Միացյալ Նահանգների օգնության թվերը կտրուկ ավելացնելու նպատակով», — հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Բայդենի վարչակազմի 2023 թ. ֆիսկալ տարվա բյուջեն ներառում է 23,405,000 դոլար արտաքին օգնություն և 600,000 դոլար ռազմական օգնություն Հայաստանին: Բյուջեի առանձին տողով նախատեսվում է 6,050,000 դոլարի չափով միջազգային ծախսեր Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների համար: 2022 թ. բյուջեով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել էր 45 մլն դոլար, ևս 2 մլն դոլար տրամադրվել էր 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ականազերծման աշխատանքներին օգնելու նպատակով:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…