Ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքների ղեկավարների կողմից հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 35 քրեական գործ. նախաքննության ընթացքում վերականգնվել է ավելի քան 74մլն. ՀՀ դրամ

alehavaq

 

  2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ Լոռու, 3 քրեական գործ՝ Տավուշի, 1 քրեական գործ և 1 նյութ՝ Արագածոտնի, 3 քրեական գործ՝ Արարատի, 2 քրեական գործ՝ Կոտայքի, 3 քրեական գործ՝ Գեղարքունիքի և 12 քրեական գործ՝  Սյունիքի մարզային քննչական վարչություններում:

Նշենք, որ այս քրեական գործերը ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվում են մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում, և դրանց վարույթ ընդունելուց անմիջապես հետո իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, համայնքներին պատճառված գույքային վնասները վերականգնելու ուղղությամբ: 

 Այսպես՝

Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 8 գործերով և 1 նյութով  պարզվել է համայնքներին պատճառված վնասի չափը՝ 71.657.595 ՀՀ դրամ, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 2.000.000 դրամ:

Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող 3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 58.784.284 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 14.494.000 ՀՀ  դրամ:

Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերի նախաքննության փուլում, համայնքին պատճառված 7.296.445 ՀՀ դրամի վնասից վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել  1.200.000 ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 1 գործով և 1 նյութով համայնքներին պատճառված 7.598.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերով վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել  համայնքներին պատճառված 20.961.500  ՀՀ դրամ վնասից՝ 5.400.000 ՀՀ դրամը:

Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 2 քրեական գործերով, որպես վնասի հատուցում, համայնքներին պատճառված 18.873.000 դրամի վնասից,  ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 5.500.000 ՀՀ դրամը:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող  3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 13.560.925 ՀՀ դրամ վնաս, որից համայնքների բյուջե է փոխանցվել 7.075.075 ՀՀ դրամը:

                                                                                                                                         

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 12 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 47.320.472 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 30.904.916 ՀՀ դրամ:

Այսպիսով՝ առերևույթ կատարված չարաշահումներով համայնքներին ընդհանուր առմամբ պատճառվել է 246.052.221 ՀՀ դրամի վնաս, որից, այս պահի դրությամբ, վերականգնվել  է 74.171.991 ՀՀ դրամը:

Նշված 35 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, 1 նյութով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…