Թուրքական կայքը կրկին հակահայկական և հակաիրանական նյութ է հրապարակել

Haka Iranyan

  Թուրքական ազգայնական «Türkiye gazetesi» լրատվական կայքը հակահայկական և հակաիրանական շեշտադրումներով հերթական նյութն է հրապարակել: «Հայերի աջակիցը, Իսրայելի պահապանը՝ Իրան» վերնագրով հրապարակման կենտրոնում կրկին  Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին»  հարող տելեգրամյան ալիքներից մեկի գրառումն է եղել, որը թուրքական կայքն Իրանի կողմից սպառնալիք է որակել:

 Հիշեցնենք, որ գրառման մեջ նշվել էր, որ Իրանի զինուժը թույլ չի տա Հայաստանի վրա հարձակում:

 Այս անգամ թուրքական կայքը որպես պատասխան ներկայացրել է «Հզբոլլահի» նախկին առաջնորդ հակաիրանական հայացքներով հայտնի Սուբհի ալ-Թուֆեյլիի տեսակետը Իրանի քաղաքականության վերաբերյալ:

 Ըստ ալ-Թուֆեյլիի՝ Իրանի գործողությունները միտված են պառակտելու իսլամական աշխարհը: Նրա պնդմամբ՝ Իրանի հիմնական նպատակը պարսկական ազգայնականությունն է, իսկ շիականությունն ընդամենը գործիք է ոչ իրանական ազգերին վերահսկելու համար:

 Նա նաև անդրադարձել է Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշմանը՝ մեղադրական շեշտադրումներով նշելով, որ առաջին պատերազմի ընթացքում Իրանը գործել է  ոչ թե պատմական և կրոնական ընդհանրություններից ելնելով, այլ միայն սեփական շահերից դրդված, քանի որ Թուրքիայի և «թյուրքական աշխարհի» միջև ուղիղ կապի հաստատումը համարել է սպառնալիք Իրանի շահերին:

Հիշեցնենք, որ նույն կայքը նախօրեին հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող մեկ այլ նյութ էր հրապարակել՝ անդրադառնալով վերոնշյալ տելեգրամյան ալիքի գրառմանը:

Թուրքական կայքn Իրանին «մեղադրել» էր Հայաստանին աջակցելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…