Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններ ունի՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին

Turqiai harcakum

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը  գրավոր հարցադրում է ուղղել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին կապված Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor–ի հրապարակման հետ կապված։

Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ հարձակման «Ալթայ» անունով ծրագիր ունե՞ն։

«Այդ ծրագիրը դեռ արդիակա՞ն է։ Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ շարժառիթով է այն կազմվել։ Հայաստանի ժողովրդի մոտ այդ պնդումների պատճառով առաջացած անհանգստությունը վերացնելու եւ խաղաղության սպասելիքները կրկին վերականգնելու համար ջանքեր գործադրելո՞ւ եք»,–իր հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor վերլուծական կենտրոնը հայտնել էր, թե Թուրքիան 2000–ականներին ծրագրավորել է հարձակվել Հայաստանի դեմ։ Թուրքական իշխանությունները դեռ այս թեմայի հետ կապված որեւէ պարզաբանում չեն տվել։

news.am

 

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։