Բացահայտվել է Ամիրյան փողոցում երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 15:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 1987թ. և 1979թ. ծնված բնակիչներ՝ հրազենային վնասվածքներով:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել են վերջիններիս վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է:

Ստացված տվյալների համաձայն՝ նշված օրը Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում, ժամը 14:00-ի սահմաններում, ավտոտնակի դիմաց ավտոմեքենա կայանելու կապակցությամբ, վիճաբանություն է տեղի ունեցել նշված վայրում հավաքվածների և ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդու միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած մահակով նախ հարվածել է ներկաներից մեկին՝ ձախ ձեռքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք, ապա նույն մահակով դիտավորությամբ վնասել է նաև հիշյալ ավտոտնակի դիմաց կայանված  «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան: Այնուհետև, հիշյալ տղամարդը երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող, դեռևս չպարզված հրազենից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ՝ երկու անձի պատճառելով հրազենային վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններիս հաջողվել է դիմել փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ անհետաձգելի գորոծողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ և գնդակներ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նույն օրը առերևույթ հանցագործություն կատարած անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել: Հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…