Թուրքական մամուլը Փամուքի մասին. «Հայտարարեց, որ թուրքերը 1մլն հայ են կոտորել ու ստացավ Նոբելյան մրցանակ»

Pamuq

  Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են հայ հասարակությանը քաջ հայտնի թուրք գրող Օրհան Փամուքի ամուսնության թեմային: Բայց ավելի շատ շեշտել են այն հանգամանքը, որ Փամուքը ժամանակին շվեյցարական «Das Magazin» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թուրքերը 1 միլիոն հայ են կոտորել։

«Ու դրանից հետո նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ»,- գրում է «Yeni Cag» թերթի էլեկտրոնային կայքը։

Նշենք, որ Փամուքը 2006-ին է արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Փամուքն օրինականացրել է Բողազիչի համալսարանի Միջազգային քաղաքականության ֆակուլտետի շրջանավարտ Ասլը Աքյավաշի հետ արդեն արդեն 10 տարի ունեցած հարաբերություններն ու Ստամբուլի Բեյօղլու շրջանի համայքապետարանում գրանցել իրենց ամուսնությունը:

Փամուքի կինը 2002 թվականին կրթական ծրագրի է մասնակցել ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանում: Թուրքիայում զբաղեցրել է առողջապահության ոլորտի ղեկավար պաշտոններ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ազգայանական շրջանակներն Օրհան Փամուքին թշնամաբար են վերաբերվում, քանի որ նա խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքեին 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ կոտորելու մեջ:

 

ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…