Թուրքիայի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Lavrov

  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական ​​լուծմանը, ինչպես նաև ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

Շոյգուի հետ զրույցի ընթացքում Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հումանիտար օգնության հարցերում։ Իսկ բացի այդ էլ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կշարունակի անել ամեն հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

 

ermenihaber.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…