Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի. 2 երկրների միջև համագործակցությունը կհաստատվի հուշագրով

Iran Armenia

  Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզան հայտարարել է, որ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով:

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի և Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և  ապրանքների արտադրության, առևտրի ոլորտներում երկու կողմի հնարավորությունների հաստատման համար:

Կենտրոնի բացումը տեղի կունենա Իրանի աշխատանքի նախարարի՝ առաջիկայում Երևան կատարելիք այցի ժամանակ:

armtimes.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…