Գորիս-Կապան մայրուղու՝ Ադրբեջանին հանձնված հատվածն այլևս երթևեկելի չէ․ «Հրապարակ»

Pak chanaparh

  «Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել․ ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր եւ բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթեւեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական եւ ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով երկու օր առաջ արված այս լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլեւս երթեւեկելի չէ։

Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաեւ Շուռնուխ, Որոտան եւ Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ եւ մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…