ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիլվա Համբարձումյանը մարդ է վարձել, որ հետևեն Արամ Հարությունյանին. հայտնի է նրա գտնվելու վայրը

silva

 Աղմկահարույց քրեական գործերով առանցքային Սիլվա Համբարձումյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է այժմ քննվող քրեական գործերին, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Սիլվա Համբարձումյանը հերթով սկսեց հայտարարություններ տալ նախկին պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով կաշառակերության մեջ: Նրա անունը շոշափվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի գործերով։Ինչպես նաև պնդում էր, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Իհարկե, Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստացողների ցանկն այսքանով չի սահմանափակվում, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում գործարարը ուշագրավ մանրամասներ հայտնեց: Մասնավորապես, Համբարձումյանը գիտի, թե որտեղ է գտնվում Արամ Հարությունյանը և դեռ ավելին, մարդ էր վարձել, որ հետևեին նրան:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…