Պարզվում է Արցախում կա նվազագույնը 85 ՀԿ՝ տարբեր ուղղվածության․ որոնք միացել են Արցախի խորհրդարանի հայտարարությանը, կամ այլ կերպ ասած՝ միացել քաղաքականապես ՈՉՄԻԲԱՆԻ․ Հակոբ Բադալյան

Badalyan

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պարզվում է, որ Արցախում կա նվազագույնը 85 ՀԿ՝ տարբեր ուղղվածության: Համենայն դեպս, այդքան ՀԿ է միացել Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ի հայտարարությանը, կամ այլ կերպ ասած՝ միացել քաղաքականապես ՈՉՄԻԲԱՆԻ: 

Ես չգիտեմ երբ են ստեղծվել այդ ՀԿ-ներն Արցախում, որն ինչ ժամանակահատվածում, եւ անշուշտ նրանց մեջ կլինեն նաեւ գործով զբաղվածներ, սակայն ընդհանուր առմամբ այդ թվաբանական պատկերն էլ իր հերթին վկայում է, թե ինչպես տարիներ շարունակ Արցախի հասարակական-քաղաքական կյանքում ըստ էության խրախուսվել է ՈՉՄԻԲԱՆԸ: 

Հակառակ պարագայում, այդ 85 ՀԿ-ները կմիանային ոչ թե խորհրդարանի «բաժակաճառին», այլ կմիանային միմյանց եւ խորհրդարանին կթելադրեին Արցախի կյանքում վերափոխումների առարկայական օրակարգ:

Սա իրապես ցավալի իրողություն է, հատկապես այն քաղաքական ներուժի  համեմատ, որ արցախյան շարժման եւ առաջին պատերազմի տարիներին ունեցել եւ դրսեւորել է Արցախը, թեկուզ այդ դրսեւորումների մի մասի հակասականությամբ հանդերձ: Դրանից հետո վարվել է պարզապես այդ ներուժը «խեղդելու» քաղաքականություն, որի հիմքում եղել է ընդամենը բիզնեսի հետ սերտաճած կառավարման համակարգի «կորպորատիվ» նպատակահարմարությունը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…