Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի խոսնակի հետ

MT

Ապրիլի 20-ին Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Միացյալ Թագավորության խորհրդարան, հանդիպել Համայնքների պալատի խոսնակ Սըր Լինդսի Հոյլի հետ՝ տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:

«Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական միջխորհրդարանական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը հիշատակել է Մեծ Բրիտանիա-Հայաստան խորհրդարանական համակուսակցական խմբի վերջերս Երևան կատարած այցը՝ պատգամավոր Թիմ Լոթընի գլխավորությամբ՝ հավելելով, որ այցը հաջողված էր ոչ միայն հայ-բրիտանական բարեկամական կապերի վերահաստատման, այլև միջխորհրդարանական երկխոսության խորացման և ընդլայնման համար»,- նշված է դեսպանատան Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Հանդիպմանը ՀՀ դեսպանը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացիկ առաջնահերթությունների մասին: Համայնքների պալատի խոսնակը ողջունել է դեսպանի մեկնաբանությունները և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…