Իրաքյան Քրդստանի պատասխանը՝ թուրքական ԶԼՄ-ներին. «Ապատեղեկատվություն է»

Iraq

 Իրաքյան Քուրդիստանի  զինված ուժերը (Փեշմերգե)  հայտարարություն են տարածել Թուրքիայի ԶՈւ-ի կողմից  «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսած «Մագիլ-Կողպեկ» անվամբ ռազմական գործողության վերաբերյալ:

Գործողությունը հիմնականում ընթանում է Իրաքյան Քուրդիստանի Մեթինա, Զապ և Ավաշին-Բասյան շրջաններում, որտեղ ըստ թուրքական մամուլի պնդման՝ կան քուրդ զինյալների հենակետեր և ռազմաբազաներ: 

Հրապարակված հայտարարության մեջ  հերքվում է ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումը, որակելով այն որպես ապատեղեկատվություն:  

«Հերքում ենք  բոլոր պնդուները և հայտարարում, որ  Փեշմերգեի ուժերը որևէ կերպ չեն մասնակցել գործողությանը և որևէ քայլ չենք ձեռնարկել»,-ասված է հայտարարության մեջ։

Փեշմերգեն պահանջել է իրենց չներքաշել հակամարտող կողմերի խնդիրների մեջ: 

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքյան Քուրդիստանի ու Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

 

Ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…