«Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ

Torosyan

   Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը։

Ի դեպ նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։

Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։

Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»։
____________________________________
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյան

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…