Milliyet. «Թուրքիայի միակ հայկական գյուղում դժգոհ են ցեղասպանություն բառից»

Haykakan gyugh

  Թուրքիայի միջերկրածովյան Հաթայ (նախկին Ալեքսանդրետ) նահանգում գտնվող միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական լրատվամիջոցներին իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձից:

  Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Սիրիայի սահմանին գտնվող 120 հոգանոց գյուղական համայնքի հայ ղեկավարն ասել է, որ իրենք հանգիստ ու երջանիկ ապրում են ու համերաշխ են հարևան գյուղերի թուրքմեն, արաբ քրիստոնյա ու ալևի բնակիչների հետ և չեն ցանկանում խառնվել քաղաքականությանը: 

 Քարթունը դժգոհել է «ցեղասպանության հարցի քաղաքանանացումից» և ցանկություն հայտնել, որ «ժամ առաջ պատմաբաններն իրենց ձեռքը վերցնեն այս գործը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին անդրադառնալով Բայդեի ուղերձին ասել էր. «Թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքն է կրել և կրելու»։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…