64 կոնգրեսականներ պահանջել են ամբողջությամբ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին

Razmakan ognutyun

  Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 64 ներկայացուցիչներ աջակցել են Ադրբեջանին ռազմական օգնության ամբողջական դադարեցմանը։ Կոնգրեսականները պահանջում են, որ 2023 ֆինանսական տարվա համար օրենքով սահմանված կարգով հատկացված կամ այլ կերպ նախատեսված միջոցներից ոչ մեկը չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը՝ որպես ԱՄՆ անվտանգության աջակցության ծրագրերի մաս։

Կոնգրեսականներն իրենց կոչում նշում են, որ 2020 թվականին Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն, իսկ որոշ ժամանակ անց հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա (հայկական անունը՝ Արցախ)՝ օգտագործելով թուրքական անօդաչու սարքերը, զանգվածային ոչնչացման զենքերը և սպիտակ ֆոսֆորը։ Կոնգրեսականներն ընդգծում են, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել։ Սակայն Բաքուն դրանով չի սահմանափակվել և հարձակում է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…