Ռուսաստանը չի նախատեսում Ուկրաինայում ռեժիմի փոփոխություն. Լավրով

Lavrov

 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Մոսկվայի պահանջը Կիևին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պահանջում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նեոնացիստական կազմավորումների անդամներին հրամայի ազատ արձակել պատանդ պահվող խաղաղ բնակիչներին և դադարեցնի դիմադրությունը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը չի նախատեսում Ուկրաինայում ռեժիմի փոփոխություն։ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը կարող է խաղաղություն բերել իր երկրին, և հավելել է, որ Զելենսկին հնարավորություն ուներ դառնալու «խաղաղության նախագահ», ինչպես նա ներկայացել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց փոխարենը հրապարակավ հայտարարեց, որ երբեք չի կատարի Մինսկի պայմանավորվածությունները։

Անդրադառնալով Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի հնարավոր վերջնաժամկետին, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ այն կավարտվի, երբ իրականացվեն բոլոր դրված նպատակները։

«Ռուս զինվորականները արհեստականորեն իրենց գործողությունները չեն հարմարեցնի ինչ-որ ժամանակի»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ռազմական գործողությունները մինչև մայիսի 9-ը ավարտելու մասին հարցին։

 

civic.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…